Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

28.02.2022

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն այսօր մարզպետարանում հյուրընկալել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանին, այլ աշխատակիցների ու կազմակերպության Սյունիքի ծրագրերի պատասխանատուին։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները։

Հանդիպման ընթացքում Ալլա Հարությունյանը նախ հակիրճ խոսեց «Առաքելություն Հայաստան»-ի գործունեության, կատարած աշխատանքի ու նրա կողմից տրամադրվող ծառայությունների մասին, այնուհետեւ ներկայացրեց «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց եւ քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը, որի շրջանակներում էլ կազմակերպությունն ակնկալում է համագործակցություն մարզային իշխանության հետ։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության աջակցությամբ։
Կարո Ավանեսյանը կարեւորեց ծրագրի նպատակներն ու շահառուներին հանրային կյանքին լիարժեք մասնակից դարձնելու հնարավորությունը։
Կողմերի միջեւ համաձայնություն ձեռքբերվեց փոխաջակցության, հնարավոր շահառուների մասին տեղեկությունների տրամադրման ու ծրագրի մասին առավել լայն շրջանակների իրազեկելու մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17