Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՇՈՒՌՆՈՒԽ․ մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծանոթացան բնակելի տների կառուցման աշխատանքներին
01.03.2022
Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ այցելել է Շուռնուխ գյուղ՝ ծանոթանալու պետական միջոցներով այստեղ կառուցվող բնակելի նոր թաղամասի շինաշխատանքներին։
Պատերազմից հետո տունը կորցրած շուռնուխցիների համար 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում, որոնցից չորսը շուտով պատրաստ կլինի։ Պաշտոնյաները շինարարի հետ դիտարկել են աշխատանքների ընթացքն ու մինչ այժմ արվածի արդյունքները։
Արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները, տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։