Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

03.03.2022

Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ղուկասյանին՝ հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։ «Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Գիտեք, որ պարոն Ղուկասյանն այս ընթացքում Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել: Եվ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,- ասել է վարչապետը:

Ռոբերտ Ղուկասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը՝ Սյունիքի ազգաբնակչության, ինչպես նաև կառավարության սպասելիքներն արդարացնելու համար:

https://www.primeminister.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17