Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.03.2022

Հարգելի՛ քաղաքացիներ

ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Խորհրդի առաջնային նպատակն է որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը:

Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունների որոշման գործընթացին՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում։

Սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված ձեր առաջարկությունները և կարծիքները, լուսանկարում պատկերված ձևաչափին համապատասխան, կարող եք ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը՝ ուղարկելով constitutional@moj.am հասցեին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17