Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

07.03.2022

Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է միջոցառումների շարքը, որը մեկնարկել է հունվար ամսից՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30–ամյակին։
Հերթական համերգային ծրագիրը մարտի 5-ին կազմակերպվել էր Սյունիքում տեղակայված N զորամասում, որը առիթ էր նաեւ ծննդյան օրվա կապակցությամբ հիշելու ու մեծարելու Վազգեն Սարգսյանին։
Հնչեցին հայրենասիրական, ազգային երգ ու երաժշտություն։
Զինվորներից (որոնց հիմնական մասը նորակոչիկներ էին) շնորհալիները եւս ելույթ ունեցան միջոցառմանը։
Նրանցից ակտիվները ՊՈԱԿ-ից հուշանվերներ ստացան։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46