Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2022

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ
Մեղրու տարածաշրջանում վերջին տարիներին այս ժամանակաշրջանի համար աննախապադեպ ձյան տեղումներ ու ցածր ջերմաստիճան են գրանցվել։ Առկա է պտղատու այգիների ու ծաղկած ծառերի ցրտահարության վտանգ։
Այգետերերին խորհուրդ ենք տալիս նախապատրաստել ծխակույտեր ու առաջիկա պարզկա գիշերներին՝ ժամը 04։00-ից մինչ լուսաբաց, ծխեցման շերտեր ապահովելով՝ այգիները ծխահարման միջոցով պաշտպանել ցրտահարությունից։