Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ․ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

22.03.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի ավտոճանապարհներին ստեղծված իրավիճակը, դրանց սպասարկման որակը, ճանապարհին մնացած քաղաքացիների խնդիրների լուծման օպերատիվության մակարդակն ու ճգնաժամային իրավիճակում մարզպետարանի, ճանապարհաշինական ընկերությունների ու պետական մյուս մարմինների փոխգործակցության արդյունավետությունը։

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, խնդրին առնչվող ոլորտների պատասխանատու մասնագետները, ինչպես նաեւ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարար ծառայության պետը, իրավապահ մարմինների մարզային կառույցների, ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները։

Մարզպետը ներկայացրեց ճանապարհների սպասարկման որակի հանդեպ իր պահանջներն ու նկատառումները, որ ի հայտ են եկել վերջին օրերին՝ առատ տեղումների ու բքի պատճառով մարզի ճանապարհների անանցանելի դառնալու պարագայում։

Առավել սերտ ու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ առաջարկելով՝ ՌՂուկասյանը կարեւորեց նաեւ ճանապարհին մնացած քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու աշխատանքը։

Վերջում հստակ հանձնարարականներ ստանալով՝ խորհրդակցության մասնակիցները՝ մարզպետի գլխավորությամբ մեկնեցին Մ2 մայրուղու Կապան-Տաթեւ ճանապարհահատված։

Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վաչության պետ գնդապետ Արթուր Հարությունյանը Մ2 մայրուղու Գորիս-Կապան ճանապարհի Վերին Խոտանան-Աղվանի հատվածում տեղում հետեւել են ճանապարհի մաքրման, բացման, խցանված ավտոմեքենաները հանելու եւ սպասարկման մյուս աշխատանքներին, տվել անհրաժեշտ հանձնարարականներ՝ այնտեղ իրականացվող աշխատանքներին հետեւելու նպատակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46