Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԲԿ-ՆԵՐԻ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԵՐԹԱՊԱՀՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

22.03.2022

 Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ, մարզի բժշկական կենտրոնների շտապօգնության մեքենաները, եղանակային անբարենպաստ պայմաններում ճանապարհներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, շուրջօրյա հերթապահում են Մ2 մայրուղու տարբեր հատվածներում։

Շտապօգնության անձնակազմերը տեղակայված են հետեւյալ կետերում․
✅Մեղրի-Քաջարան հատվածում՝ Տաշտուն գյուղի խաչմերուկում ՝ Մեղրու ԲԿ-ի շտապօգնության մեքենան,
✅Քաջարանի ԲԿ-ի մոտ՝ Քաջարանի ԲԿ-ի մեքենան,
✅Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա հերթապահում է Կապան-Քաջարան ճանապարհին՝ Արջի արձանի տարածքում,
✅Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա՝ Սյունիք գյուղի տարածքում՝ «Արարատ» ռեստորանի մոտ,
✅Կապանի ԲԿ-ի մեկ այլ շտապօգնության մեքենա գտնվում է Կապան-Տաթեւ հատվածում՝ Աղվանի գյուղի մոտ,
✅Գորիսի ԲԿ-ի մեքենան անընդհատ շրջում է «Սատանի կամրջից» մինչեւ Տաթեւի խաչմերուկ,
✅Սիսիանի ԲԿ-ի մեկ շտապօգնության անձնակազմ տեղակայված է Սիսիանի խաչմերուկից մինչեւ Տաթեւի խաչմերուկ հատվածում,
✅Սիսիանի ԲԿ-ի մեկ մեքենա էլ գտնվում է Գորայք-Սիսիանի խաչմերուկ հատվածում։
Շտապօգնության մեքենաներն անհրաժեշտության դեպքում օգնություն են ցուցաբերում ուղեւորներին, ինչպես նաեւ, ի գիտություն ընդունելով վերոնշյալ տեղակայումները, վարորդներն ու ուղեւորները կարող են մոտենալ անձնակազմերին։
Ի դեպ, Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներն այսօր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ու աշխատակցի հետ միասին տաք թեյ ու սուրճ են բաժանում Կապան-Գորիս ավտոճանապարհի Տանձավեր-Սյունիք գյուղ ճանապարհահատվածում կայանված (երթեւեկությունը շարունակել չկարողացող) ավտոմեքենաների ուղեւորներին ու վարորդներին։
▶️Միաժամանակ նրանք արձանագրում են ճանապարհին մնացած մեքենաների ուղեւորների խնդիրներն ու պարբերաբար տեղեկատվություն փոխանցում Սյունիքի մարզպետ Ռ․Ղուկասյանի հանձնարարականով ստեղծված օպերատիվ շտաբին՝ արձագանքելու ու լուծումներ գտնելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46