Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2022
«ԱՐՏ ՀԱՈՒՍ» ուսումնական կենտրոնը 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների անդամների համար կազմակերպում է մասնագիտական ուսուցում՝ տարբեր ուղղություններով՝ ընդլայնելով աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մրցունակության եւ աշխատանք գտնելու հնարավորությունները։ Դասընթացների շահառուներ կարող են դառնալ զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամները՝ մայր, հայր, քույր, եղբայր, որդի, դուստր, կին, ամուսին՝ առանց տարիքային սահմանափակման։