Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻ ԱՇԱԿԵՐՏԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՀԱՂԹՈՂ
29.03.2022
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները:
Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ:
Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» նախագիծն է․ աշակերտ` Արտյոմ Անդրանիկի Համբարձումյան, 11-րդ դասարան, ղեկավար` Վարդուհի Օհանջանյան։
Լավագույն եռյակի նախագծերը առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Աղբյուրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն