Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

30.03.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 30-ին Կապան համայնքում կատարել է քաղաքացիների առաջին ընդունելությունը, որին ներկայացել է 31 հոգի:

Աշխատանքի տեղավորման հարցով դիմել է տասնվեց, դրամական օգնություն ստանալու համար՝ չորս, գյուղատնտեսությամբ զբաղվելու աջակցության խնդրանքով՝ երկու, ճանապարհաշինական լուծումների առաջարկությամբ՝ երկու, քամուց վնասված ջերմոցի վերականգնման, շենքի տանիքի վերանորոգման, անորակ սերմացուի համար փոխհատուցման, նորաբաց բիզնեսի մասին տեղեկատվության, կացարանով ապահովման, բանկի կողմից կենսաթոշակի բռնագանձման, կենսաթոշակի չափի վերանայման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Բավարարվել են դրամական օգնության չորս դիմումները։
Աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ընդունելության ընթացքում ստացված մյուս դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17