Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴԻԿ

01.04.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին, գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանին ու ստեղծագործական կազմի մի քանի անդամների։

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, մայրաքաղաքում կայացած «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Կապանի թատրոնն արժանացել է
«Հատուկ մրցանակի»։
Ռոբերտ Ղուկասյանը Թատրոնի օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ մարզում թատերական արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար շնորհակալագրեր հանձնեց ներկաներին (Տիգրան Աթայան, Իշխան Ղարիբյան, 1-ին կարգի դերասաններ Բորիկ Հովակիմյան, Տիգրան Ղուկասյան, բարձր կարգի դերասան Արթուր Գաբրիելյան, բեմադրական մասի վարիչ Սլավիկ Ոսկանյան, հնչյունային օպերատոր Նարեկ Իսրայելյան)։
Մարզպետը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի ու ստացած բարձր պարգեւի կապակցությամբ՝ ստեղծագործական նոր հաջողություններ մաղթելով թատրոնին։ Ռ․Ղուկասյանը նաեւ շնորհակալություն հայտնեց արվեստագետներին կատարած աշխատանքի ու մարզկենտրոնի մշակութային կյանքում կարեւոր դերակատարության համար ՝ նշելով, որ մարզային իշխանությունը միշտ թատրոնի կողքին է ու պատրաստ աջակցել նրան։
Թատրոնի ղեկավարներն ու ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին գնահատանքի ու վերազինման առումով այն աջակցության համար, որ ստացել է մշակութային այս օջախը Ռոբերտ Ղուկասյանից դեռեւս նրա՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար լինելու ընթացքում։
Վերջում Տիգրան Աթայանը ներկայացրեց թատրոնի առաջիկա ծրագրերը, նրա զարգացման իրենց տեսլականն ու նպատակները, որոնք ձգտում է իրագործել ստեղծագործական թիմը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22