Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ՝ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
03.04.2022
Ապրիլի 1-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցած Սյունիքի թիմի կապանցի եւ քաջարանցի անդամներին (մյուսներին կփոխանցվեն) հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերը։
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախի Հանրապետությունում երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած տղամարդիկ եւ կանայք: Յուրաքանչյուր մարզ ներկայացված է եղել 12 մասնակցով:
Ի դեպ, 1-20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են նաեւ դրամական պարգեւների․ Սյունիքի թիմի մրցանակակիրներից մեկ հոգի՝ 75 000, երեք հոգի 50 000-ական դրամ կստանան։
Ներկաները խոսեցին առաջին անգամ անցկացված մրցաշարի կազմակերպական ու այլ հարցերի մասին, մարզպետարանի պատասխանատուները հետաքրքրվեցին այդ առնչությամբ առաջարկներով՝ նախարարություն փոխանցելու համար։
Սիրողական թենիսով զբաղվողները նաեւ քաղաքում համապատասխան վայր ու տեղադրված սեղանի թենիս ունենալու ցանկություն հայտնեցին, որպեսզի կարողանան մարզվել ու առաջիկա մրցաշարերին առավել լավ պատրաստված ներկայանան։