Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ

05.04.2022

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության Սյունիքի բաժնի հետ սերտ համագործակցությամբ մարզի բնակավայրերում՝ հատկապես գյուղական, իրազեկման, բացատրական, խորհրդատվական աշխատանք է իրականացնում՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին։

Բաժնի պետ Էդիկ Բունիաթյանի համակարգմամբ բաժինը մասնագիտական խորհրդատվությամբ օգնում է նաեւ ծրագրային հայտեր կազմելու եւ բուն գյուղատնտեսական աշխատանքներում։ Ձեռնարկն արդյունքներ է գրանցում, ու մարզում արդեն սկսել են օգտվել ոլորտի աջակցության ավելի քան 12 ծրագրերից։
Մասնավորապես, զրո տոկոս վարկավորման պայմաններում Սիսիան քաղաքից դեպի Շաքի տանող ճանապարհի հատվածում նախկին ավանդական այգու փոխարեն տեղացի գործարարներից մեկը 3 հա տարածության վրա ինտենսիվ պտղատու այգի է հիմնում՝ պալմետային եղանակով։ Մեկ այլ տնտեսվարող 1,5 հա ինտենսիվ այգի է հիմնում Դարբաս գյուղում, նաեւ՝ ծնեբեկի ցանքատարածություն։ Տեղ համայնքի Արավուս գյուղում բնակիչներից մեկի՝ գյուղաջակցության ծրագրով խելացի անասնագոմ հիմնելու ծրագիրն է ընթացքի մեջ եւ այլն․․․
Մարզպետարանի գյուղատնտեսության բաժինը ոչ միայն օգնում է խորհրդատվությամբ, այլեւ հետեւում աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ կշարունակի իրազեկումը մարզի գյուղերում՝ հնարավորինս ավելի շատ շահառուների հասցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին տեղեկատվությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17