Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՈՒՏԶԱԼԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

05.04.2022

Ապրիլի 5-ին  Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև  սպարտակիադա» միջոցառման ֆուտզալ մարզաձևի մարզային փուլը: Միջոցառման կազմակերպման պատասխանատուն Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինն էր:

Ֆուտզալ մարզաձևից մրցում են 10-ից 12-րդ դասարանի աշակերտները և քոլեջների սաներն, ու մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի 18-ը:  

Մարզային փուլում իրենց ուժերը չափեցին համայնքային փուլում լավագույնը ճանաչված Գորիսի թիվ 4  ավագ դպրոցի, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Գորայքի միջնակարգ դպրոցի և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի թիմերը:

Թեժ պայքարում հաղթեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, որն էլ իրավունք ստացավ ապրիլի 15-ին մասնակցելու  Եղեգնաձոր քաղաքում կայանալիք միջմարզային մրցումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22