Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
06.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 6-ին մարզպետարանի մասնագետների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մարզային պատասխանատուի հետ քննարկել է մարտ ամսին առատ տեղումների հետեւանքով մարզի ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակը, վերլուծել այդ օրերի կացության պատճառները, խոսել նման իրավիճակները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մասին։
Հանդիպմանը քննարկվել են Սյունիքի ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր եւս։