Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ UNICEF-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
11.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին եւ կազմակերպության Կլիմայի փոփոխության, Երեխաների իրավունքների պաշտպանության, Երիտասարդական ծրագրերի ղեկավարներին։
Ս․ Մեստրոնին հակիրճ ներկայացրել է Հայաստանում UNICEF-ի գործունեությունն ու ծրագրային ուղղությունները՝ առավել մանրամասնորեն անդրադառնալով Սյունիքում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին՝ կրթական, սոցիալական զարգացման, իրավունքների պաշտպանության ու այլ ոլորտներում։
Ռոբերտ Ղուկասյանը խոսել է մարզային իշխանության՝ Սյունիքի զարգացման ուղղությունների տեսլականի ու ռազմավարության եւ հատկապես գյուղական բնակավայրերում վերջին տարում պետական ծրագրերով իրականացվածի մասին։
Հյուրերը ներկայացրեցին նաեւ մարզում իրենց առաջիկա անելիքներն, ու քննարկվեցին հատկապես այն ծրագրերը, որոնք երկու կողմի համար էլ առաջնահերթություն են, որի արդյունքում Սյունիքի մարզպետարանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջեւ համագործակցության ու հետագա արդյունավետ համատեղ աշխատանքի պայմանավորվածություն ձեռքբերվեց։