Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ԿԱՊԱՆԻ ԹԻՄՆ ԷՐ

12.04.2022

Ապրիլի 12-ին Կապանի Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում կայացավ ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջեւ 2022թ․ կազմակերպվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման «Հրաձգություն» մարզաձեւի մրցման մարզային փուլը։

Մասնակցում էին Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Գորայք համայնքներում հաղթող ճանաչված թիմերը։
Լավագույն արդյունքը գրանցեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ ապրիլի 19-ին Երեւանում կայանալիք մրցման եզրափակիչ փուլում Սյունիքի մարզը ներկայացնելու իրավունք նվաճեց։
Երկրորդ տեղում՝ Քաջարանի, երրորդում՝ Մեղրու թիմերն էին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22