Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

15.04.2022

 Ապրիլի 13-ին Կապանի Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացան ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները: Մասնակցում էին համայնքային փուլում առաջին և երկրորդ տեղեր գրաված 9 թիմեր (1-3-րդ դասարանների), որոնք բոլորն էլ լավ էին նախապատրաստվել:

Թեժ մրցապայքարում մրցանակային տեղեր գրավեցին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրերի ու գավաթների արժանացան․
✅1-ին տեղ՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը,
✅2-րդ տեղ՝ Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը,
✅3-րդ տեղ՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն էլ՝ որպես հաղթող, իրավունք նվաճեց մասնակցելու մայիսի 6-8-ը Գյումրիում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ փուլին:
 
Իսկ ապրիլի 15-ին կայացան և 4-6-րդ դասարանների մրցումները, որոնց արդյունքներն են․
✅1-ին տեղ՝ Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց,
✅2-րդ տեղ՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
✅3-րդ տեղ՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22