Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ, ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐԱՆՈՒՄ
27.04.2022
Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում արդեն երկրորդ տարին է դպրոցականների միջեւ կազմակերպվում է «Խաղում ենք, սովորում և ընկերանում» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։
Ապրիլի 5-ին՝ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում, իսկ ապրիլի 26-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցան խաղ-մրցույթի տարածաշրջանային փուլերը: Մարզային եզրափակիչ փուլ են անցել Սիսիանի 14 մասնակից թիմերից Լորի և Սառնակունքի միջնակարգ դպրոցներիի թիմերը և Գորիսի 15 մասնակից թիմերից Վերիշենի և Քարաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:
Թիմերի լավագույն մասնակիցներից անհատական մրցույթի համար հանձնաժողովի կողմից ընտրվել են հետևյալ աշակերտները` Նորայր Օհանջանյան` Սիսիանի թիվ 4 հ/դ, Աննա Ղազարյան` Սիսիանի N 5 հ/դ, Լիլիա Քոչարյան` Գորիսի N 6 հ/դ, Արևիկ Առուստամյան` Գորիսի N 6 հ/դ, Նարե Տոռոզյան` Ակների մ/դ, Ռիմա Հարությունյան` Հալիձորի մ/դ, Քնար Իսրայելյան` Հարժիսի մ/դ, Ալեքս Ալեքսանյան` Քարահունջի մ/դ:
Բոլոր մասնակից աշակերտները մարզպետարանից հավաստագրեր են ստացել, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը՝ գրքեր։
Կապանի եւ Մեղրու տարածաշրջանային փուլերից հետո կկայանա մրցույթի մարզային՝ եզրափակիչ փուլը։