Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
28.04.2022
Ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակից առաջ մարզպետարանում խորհրդակցություն է կայացել․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզի համայնքների ղեկավարների ու համայնքների ղեկավարների տեղակալների հետ քննարկել են շաբաթօրյակի հետ կապված աշխատանքային ու կազմակերպական հարցեր։
Հստակեցվել են յուրաքանչյուր համայնքի պատասխանատվության ներքո գտնվող տարածքները, գործողությունների ծրագիրը, աղբի տեղափոխման, աշխատանքային գործիքների, անհրաժեշտ տեխնիկայի, խնդրահարույց աղբատեղիների հետ կապված հարցեր։
Համայնքների ներկայացուցիչները առաջարկներ են արել՝ առավել արդյունավետ աշխատանքի ու տվյալ օրը պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ փոխգործակցության վերաբերյալ։