Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏՎԵՑ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
02.05.2022
Սյունիքի մարզպետն ու մարզպետարանի աշխատակազմն այսօր վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա աշխատակից Գալյա Կարապետյանին։
Նա կազմավորումից մինչ օրս՝ 26 տարի, աշխատել է մարզպետարանում, 2012 թվականից Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ՀԳՄՏՍ գործունեության համակարգման բաժնի պետն էր։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային գործունեության համար շնորհակալության խոսքերից հետո պատվոգիր հանձնեց տիկին Կարապետյանին՝ պետական ծառայության ոլորտում երկարամյա բաեխիղճ աշխատանքի համար՝ մաղթելով առողջություն ու վաստակած հանգստի բարի վայելում։
Գալյա Կարապետյանի աշխատանքի ու մարզպետարանի գործունեության մեջ ներդրման մասին խոսք ասացին նաեւ երկարամյա ու երիտասարդ գործընկերները՝ գնահատելով նրա տարիների նվիրված աշխատանքն ու հղելով բարեմաղթանքներ։