Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄՐՑՈՒՄՆԵՐ ԽՃՈՒՂԱՎԱԶՔԻՑ
06.05.2022
Մայիսի 14-ին Տավուշի մարզում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի հանրապետական փուլը։
Դրան մասնակցելու համար մարզի լավագույն դպրոցական թիմն ընտրելու նպատակով մայիսի 4-ին կազմակերպվել էր մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են Սյունիքի 10 դպրոցներ՝ Կապանի թիվ 3, 10 միջնակարգ, Կապանի թիվ 2, 9 ավագ, Քաջարանի թիվ 1, 2 միջնակարգ, Գորիսի թիվ 4 ավագ, Խնձորեսկի Գ․Սեւունցի անվան, Կոռնիձորի ու Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցները։ Մրցաշարի հանրապետական փուլում մարզը ներկայացնելու իրավունք նվաճեց հաղթող՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։
Տվյալ միջոցառումն անցկացվել է «Կապան համայնքի ղեկավարի գավաթի» համար համաքաղաքային կրոսավազքի մրցաշարի (անհատական ու թիմային հաշվարկով) հետ միասին։