Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

10.05.2022

Հաղթանակի ու խաղաղության օրը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը, գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի ու Շուշիի ազատագրման հերոսների հիշատակին։

Համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ ծաղկադրում է կատարվել ԽՍՀՄ հերոս (կապանցի) Հունան Ավետիսյանի հոշարձանին, Բաղաբուրջի հուշահամալիրում Մեծ հայրենականին նվիրված հուշակոթողին, Վազգեն Սարգսյանի կիսանդրուն եւ Արցախյան պատերազմներում կյանքը զոհած հայորդիների շիրիմներին։

Նույն օրը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ Սիսիանի Լոր գյուղում, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը Քաջարանում այցելել են Հայրենական մեծ պատերազմում ռազմական գործողությունների մասնակից ու մեր կողքին ապրող սյունեցի երկու վետերաններին։

Քաջարանցի 100 տարեկան Արշալույս Թադեւոսյանին ու Լոր գյուղում բնակվող 98-ամյա Հակոբ Վարդանյանին նրանք Սյունիքի մարզպետի շնորհակալագիր են հանձնել՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ու անձնական օրինակով սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար։

Վետերանները մարզպետարանից դրամական պարգեւ էլ են ստացել։

Հայկ Հարությունյանը Լոր գյուղում նաեւ վետերանի հետ ծաղկադրում է կատարել Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողին։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22