Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ
11.05.2022
Անցկացվեցին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում արդեն երկրորդ տարին կազմակերպվող «Խաղում ենք, սովորում և ընկերանում» ինտելեկտուալ խաղ-մրցույթի վերջին տարածաշրջանային փուլերը, որից հետո տեղի կունենա եզրափակիչ մարզային փուլը՝ հաղթող թիմերի ու անհատ աշակերտներին մասնակցությամբ։
Ապրիլի 28-ին՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում (Կապան և Քաջարան համայնքների համար), իսկ մայիսի 6-ին Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում (Մեղրի համայնքի համար) կազմակերպվել էին խաղ-մրցույթի տարածաշրջանային փուլերը: Եզրափակիչ են անցել Կապանի ու Քաջարանի 12 մասնակից թիմերից Կապանի թիվ 5 և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցներիի թիմերը, իսկ Մեղրիի 5 մասնակից թիմերից՝ Լեհվազի միջնակարգ դպրոցի թիմը:
Թիմերի լավագույն մասնակիցներից անհատական մրցույթի համար հանձնաժողովն ընտրել է հետևյալ աշակերտներին․
Աննա Հովհաննիսյան՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոց, Դավիթ Ավագյան՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոց, Գագիկ Գասպարյան՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոց, Սառա Դավթյան՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Սոնա Մկրտչյան՝ Աճանանի միջնակարգ դպրոց, Անի Խաչատրյան՝ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Տիգրան Սարգսյան՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Մոնթե Հովհաննիսյան՝ Լեհվազի միջնակարգ դպրոց, Սլավիկ Սարգսյան՝ Ագարակի միջնակարգ դպրոց, Անժելա Հարությունյան՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կազմակերպվել էին տարածաշջանային փուլեր Սիսիանի ու Գորիսի դպրոցականների համար։