Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում»

11.05.2022

Մայիսի 11-13-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Կապանի համայնքապետարանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կազմակերպում են տարածաշրջանային աշխատանքային քննարկում՝ «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով։

ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը եվրասիական ինտեգրման արդյունավետության կարևորագույն չափանիշներից է, որը նպաստում է նաև բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Մարզերի միջև ուղղակի կապերի հաստատումը, այդ թվում՝ բիզնես ոլորտում ունեցած լավագույն փորձի փոխանակումը, ԵԱՏՄ շրջանակներում միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղություններից է։

Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների մարզերի վարչակազմեր, ներկայացուցիչներ ՀՀ մարզերից, տարբեր միջազգային կառույցներից եւ այլք։

Բոլոր հետաքրքրվող անձանց ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու Կապանում անցկացվող քննարկմանը։

Միջոցառման պաշտոնական բացումը՝ մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17