Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2022

Հարգելի՛ կապանցիներ ու Կապանի հյուրեր
Վաղը՝ մայիսի 25-ին՝ ժամը 18։00-ին, Սյունիքի մարզպետարանը սիրով հրավիրում է մասնակցելու հայ ազգային, ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին նվիրված միջոցառմանը, որը կկայանա Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։ Միջոցառմանը կմասնակցեն Սյունիքի մարզի համայնքներից հրավիրված պարի խմբերն ու անհատ կատարողները:
Մուտքն ազատ է։
Մինչ այդ՝ ժամը 16։00-ին, կարող եք ներկա լինել մեկ այլ գեղեցիկ մշակութային նախաձեռնության․ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում մարզի բոլոր պարային խմբերը միասին կպարեն «ՍՅՈՒՆՅԱՑ ՔՈՉԱՐԻ»։