Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԱՅՔ
25.05.2022
Մայիսի 22-23-ը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով Գորայք համայնքում էր։
Այցի առաջին օրը նա շրջել է Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք գյուղերում, հանդիպել բնակիչների հետ ու լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։
Երեկ մարզպետը համայնքապետարանում հանդիպել է համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին ու համայնքապետարանի աշխատակիցներին։ Քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսական, հանրային տրանսպորտի, ջրամատակարարման, սերմացու-պարարտանյութի, չմշակվող ցանքատարածությունների նպատակային օգտագործման, գյուղտեխնիկայի, բյուջեի կատարման, համայնքապետարանի աշխատանքի, սուբվենցիոն ծրագրերի թեմաներին, նաեւ՝ առաջիկայում սպասվող համայնքների խոշորացմանը։
Ռոբերտ Ղուկասյանը տեղում նաեւ քաղաքացիների ընդունելություն է կատարել․ բնակիչները մարզպետին դիմել են սոցիալական ու այլ հարցերով։
Այցի ընթացքում մարզի ղեկավարը եղել է նաեւ Գորայքի ու Ծղուկի միջնակարգ դպրոցներում, Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաեւ Ծղուկ գյուղում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ի պանրի արտադրամաս, տնօրեն Մյասնիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել ընկերության աշխատանքին, հաջողության պատմությանը, արտադրվող տեսականուն, սպառման շուկային, նաեւ՝ զարգացման առաջիկա ծրագրերին։