Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԵՊԻ ՀԵՌԱԳՆԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐ ՆԱԽՐԱՔԱՐՇԻ ՔԱՐՏԵԶ Է ՄՇԱԿՎԵԼ

27.05.2022

Մայիսի 26-ին Սյունիքի մարզպետարանում «Ռազմավարական զարգացման գործակալության» փորձագետները  ներկայացրին «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս 2» ծրագիրը եւ կազմակերպության կողմից մշակված «Նախրաքարշի նախագիծը»։

Վերջինիս նպատակն է Սյունիքի մարզի Տեղ, Գորիս ու Տաթեւ համայնքներից դեպի Գորայք համայնքի  հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի սեզոնային  արոտահանման ճանապարհի՝ նախաքարշի, կազմակերպման երթուղու տեղորոշումը՝ քարտեզագրումով եւ այն սպասարկող  ենթակառուցվածքների նախագծանախահաշվային աշխատանքների կատարումը։

Շահառուներն են վերոնշյալ համայնքների անասնապահությամբ զբաղվող տնտեսություններն ու համայնքապետարանները։

Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, ՀՀ ՊՆ-ի  ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները նախագիծը մշակողներին առաջարկներ ներկայացրին, որոնք հաշվի կառնվեն դրա վերամշակման ու ծրագրի իրականացման ժամանակ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17