Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2022

Սիրելի՛ սյունեցիներ
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ին նշվող Հանրապետության տոնի կապակցությամբ։
Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեզ համար դարձավ պետականություն ունենալու վաղեմի ու բաղձալի երազանքի իրագործումը։
1918-ի մայիսյան պատմական ու շրջադարձային իրողությունը հայ ժողովրդի համար հետագայում դարձավ նաև անկախության, Երրորդ հանրապետության ու ինքնիշխանության համար պայքարի հիմնաքարը։
Պարտավոր ենք ապրել այնպես, որ իրավունք ունենանք կոչվելու Մայիսի 28-ը մեզ պարգևած հերոսների ժառանգը։ Իսկ այդ հերոսների շարքում հավերժ մեծարանքի արժանի ու անօրինակ սխրանքներ գործած սյունեցիներ կան․․․ Շնորհակալ ենք նրանց նաև մեր այսօրվա հայրենիքի համար։
Հիշելով, թե պատմական ինչ իրավիճակում է կերտվել Մայիսի 28-ը, պետք է ընդունենք, որ այս տոնը մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության ապացույցն է, որից դասեր ունենք քաղելու։
Մաղթում եմ բոլորիս միասնություն, խաղաղություն, բարություն և սեր՝ միմյանց ու Հայրենիքի հանդեպ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17