Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ՍՅՈՒՆԻՔ
29.05.2022
Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման 104-ամյակի օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզկենտրոնում Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, մարզպետարանի աշխատակազմի, ուժային ու իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել նախ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն, ապա Գարեգին Նժդեհի հուշահամալիրում՝ Նժդեհի շիրմին։
Մարզի ղեկավարն այցելել է նաեւ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր ու ծաղկադրումով հարգել հանուն Հայաստանի Հանրապետության ու պետականության պահպանման զոհված հայորդիների հիշատակը։