Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՈՒՌՆՈՒԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
08.06.2022

Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի քանի բնակիչներ։
Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը՝ մասնավորապես անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։
Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ․Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։
Հողային ու այլ հարցերի շուրջ մարզպետարանը մասնագիտական ուսումնասիրություն կկատարի եւ արդյունքների մասին կհայտնի քաղաքացիներին։