Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ

14.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայի երկարամյա ուսուցիչ Շուրիկ Վարդանյանին։

Մարզպետը շնորհավորել է նրան այսօր լրացող 85-ամյակի կապակցությամբ ու շնորհակալագիր հանձնել՝ երախտագիտություն հայտնելով երկարամյա նվիրված աշխատանքի, սերունդներ կրթելու, մանկավարժության ոլորտում ներդրած ավանդի համար։
Ընկեր Վարդանյանը ծնվել է Գորիսի Սվարանց գյուղում, սովորել Գորիսի մանկավարժական ուսումնարանում, մեկ տարի դասավանդել հայրենի գյուղում, ապա բարձրագույն կրթություն ստացել Երեւանի մանկավարժական ինստիտուտում եւ մինչեւ 80 տարեկանը՝ շուրջ 56 տարի, դասավանդել Քաջարանի եւ Կապանի դպրոցներում։
Մանկավարժը պատմեց իր անցած ուղու եւ աշխատանքային կենսագրության մասին, նաեւ իր կարծիքն ու տեսակետը փոխանցեց ներկա կրթական համակարգի, մաթեմատիկայի դասավանդման եւ դասագրքերի մասին։
Շուրիկ Վարդանյանն այսօր էլ շարունակում է իր գիտելիքներով օգտակար լինել շրջապատի աշակերտներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36