Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

14.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին հանդիպել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակյանին։

Կողմերը քննարկել են կազմակերպության կողմից Սյունիքի մարզում իրականացված, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա գործունեության ռազմավարությունը, ծրագրերի ուղղությունները։ Այս համատեքստում պարոն Դուդակյանը վերահաստատել է մարզային իշխանության հետ սերտ համագործակցության շարունակականությունը, քանի որ, ըստ նրա, կազմակերպության փորձը ցույց է տվել, որ պետական մարմինների հետ գործընկերությամբ իրականացված ծրագրերն առավել արդյունավետ են։
Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել «Վորլդ Վիժն Հայաստան»-ին՝ մարզում տարիներ շարունակ կատարած աշխատանքի համար ու ողջունել համագործակցությունը շարունակելու ցանկությունը։
Խոսելով ընթացիկ տարում մարզում կատարված ու դեռեւս իրականացվող աշխատանքների մասին՝ պարոն Դուդակյանը տեղեկացրել է, որ դրանք շուրջ 320 հազարի դոլար են կազմում․ այդ շրջանակում տարվում է աշխատանք խոցելի ընտանիքների հետ (այդ թվում՝ Արցախից տեղահանված), ապահովվում է սոցիալական ծառայությունների հասանելիություն եւ մատչելիություն, երեխաների կարողությունների զարգացում, կազմակերպվում կամ աջակցություն է ցուցաբերվում համայնքային միրջոցառումներին։
Կազմակերպության գործունեությունը Սյունիքում իրականացվում է Կապան ու Սիսիան համայնքներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02