Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՎԶԵԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ

15.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի թիմի ղեկավար Բելլա Նեստորովային, ԵՄ պատվիրակության ու Եվրոպական հանձնաժողովի այլ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, բանկի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում խոսվել է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Դիմակայունություն Սյունիք» ծրագրով մարզին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի, դրա բաղադրիչների, ինչպես նաեւ այդ համատեքստում մարզային իշխանությունների հետ համագործակցության մասին։ Քննարկվել են ներդրումների առանձին ոլորտները՝ կրթություն, սոցիալ-տնտեսական զարգացում, ենթակառուցվածքներ, ՓՄՁ զարգացում, բնապահպանություն ու էներգաարդյունավետություն, Արցախից տեղահանվածների խնդիրների լուծում եւ այլն։
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աշխատակիցները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող Մեղրու սահմանային անցակետի արդիականացման եւ վերակառուցման ծրագիրը։ Քննարկվել է նաեւ բանկի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ նախագծի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության հարցը։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է պատվիրակության այցը Սյունիք ու նշել այն առաջնահերթությունները, որոնք պետք է լինեն ԵՄ ներդրումներով նախատեսվող ծրագրերի հիմքում։ Մարզի ղեկավարը նաեւ փոխշահավետ ու գործընկերային սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է այն ծրագրերի մասին եւս, որոնք այս պահին ԵՄ աջակցությամբ իրականացվում են մարզում։
Պատվիրակությունը Սյունիքում է երկօրյա այցով ու տարբեր բնակավայրերում հանդիպումներ կունենա ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53