Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

16.06.2022

Հունիսի 15-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այց է կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

Ընկերության վարչական շենքում կայացած քննարկումից հետո մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք եւ արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչեւ հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։
Մարզի ղեկավարը տեղեկացել է հանրապետության հանքարդյունաբերական հսկայի արտադրական հզորությունների, տեխնիկական հագեցվածության, տնտեսական ցուցանիշների, սոցիալական ներդրումների ու առաջիկա գործունեության ծրագրերի մասին եւս։
Կոմբինատի ղեկավարության հետ քննարկվել են նաեւ մարզպետարան-ԶՊՄԿ համագործակցության եզրերն ու հեռանկարները, ընկերության կողմից Սյունիքում իրականացվելիք սոցիալական պատասխանատվության ծրագրերի ու մարզային կյանքի այլ ոլորտներում ներդրումների ուղղությունները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 11:18:07