Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

21.06.2022

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ ու ոլորտի վետերաններ

Շնորհավորում եմ բոլորիդ  հունիսի 21-ին նշվող Բուժաշխատողի օրվա  կապակցությամբ:

Դժվար է բավարար խոսքեր գտնել գնահատելու այն աշխատանքը, որ անում եք դուք՝ բուժելով մարդկանց ու փրկելով կյանքեր, տալով հույս եւ հնարավորություն՝ վայելելու նոր լուսաբացներ։

Բարդ եւ պատասխանատու ձեր աշխատանքը, որը նախեւառաջ առաքելություն է,   պահանջում է փորձի, գիտելիքի, համբերատարության, լավատեսության, խղճմտանքի համատեղում ու հաճախ նաեւ՝  անձնազոհություն ու լիակատար նվիրում:

Ամեն օր պատասխանատվություն եք կրում մարդկանց  կյանքի եւ առողջության համար, օգնության հասնում ամենադժվար պահերին, երբեմն անում անհնարինը շնորհակալ ենք անդուլ աշխատանքի ու անձնվիրության համար։

Ձեր հերոսականության, պայքարի, անհոգնում աշխատելու օրինակն էին եւ բարդ  մարտահրավերներ 2020-ի համավարակն ու առավել ցավոտ 44-օրյա պատերազմը։ Ստիպված էիք  հարմարվել ու աշխատել անկանխատեսելի պայմաններում, անել անհնարին թվացողը։ Այսօր փրկված բազում կյանքեր երախտապարտ են ձեզ։

Այդ բարդագույն ճակատում ձեր շարքերում եւս, ցավոք, կորուստներ եղան մեր խոնարհումը` հերոսացած բուժաշխատողների հիշատակին․․․

Եվս մեկ անգամ մասնագիտական տոնի առիթով շնորհավորելով մեր նվիրյալ բժիշկներին, բուժքույրերին, կրտսեր բուժաշխատողներին՝ մաղթում եմ, որ այսուհետ մասնագիտական հմտությունները կիրառեք միմիայն խաղաղ պայմաններում։

Թո՛ղ հաջողությունը, մարդկանց շնորհակալությունն ու գնահատանքը  միշտ ուղեկցեն ձեզ։ Խաղաղություն եւ բարեկեցություն՝ բոլորիդ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 11:18:07