Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԵՎ ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

29.06.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 28-ին հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին, իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին, ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։

2021 թ․ վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն գրասենյակ է հիմնել նաեւ Գորիսում եւ Սյունիքում անցած մեկ տարում ավելի քան 17 ծրագիր է իրականացրել՝ ուղղված Արցախից տեղահանված ու մարզում բնակվող ընտանիքների կյանքի բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանը։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ Սյունիքում իրականացված ու այժմ էլ ընթացող աշխատանքների համար՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն շարունակել համագործակցությունը, ինչպես նաև այս ոլորտում երկուստեք գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար փոխանակել տեղեկություններ ու ռեսուրսներ։
Պարոն Բուրկուտովը նշեց, որ պատերազմից հետո Սյունիքը մեծ աշխատանք է կատարել տեղահանված անձանց ապաստան տրամադրելու ու նրանց առաջնային կարիքները հոգալու, ինչպես նաև ընդունող համայնքում ինտեգրվելու ուղղությամբ և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնեց մարզի հյուրընկալ բնակիչներին ու իշխանություններին։
Նշվեց նաև, որ ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկեր կազմակերպությունների ծրագրերը Սյունիքում շարունակական և երկարաժամկետ են լինելու։
Գործակալության աշխատակիցների այցի նպատակն էր նաև քննարկել ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների հետագա գործառույթների համակարգման հնարավորությունը Սյունիքում։ Նշվեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ն հումանիտար ուղղվածություն ունի․ այն տեղահանված ընտանիքների առաջնահերթ խնդիրներն է լուծում, մինչդեռ տեղահանված անձանց համար այժմ երկարաժամկետ զարգացման ծրագրեր են անհրաժեշտ՝ ընդունող համայնքում ինքնաբավ և լիարժեք կյանքով ապրելու համար։ Այդ առումով կարևորվեց համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, ՀԿ-ների, համայնքների ու դոնորների հետ՝ տեղահանված ընտանիքներին տնտեսական և զարգացման ծրագրերում ընդգրկելու նպատակով։
Այս համատեքստում, կարևորելով տարածքային կառավարման դերն ու պատասխանատվությունը, ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցներն առաջարկեցին, որ Սյունիքի մարզպետարանը ստանձնի ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող մարդասիրական և զարգացման գործողությունների համակարգումը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության առավել արդյունավետ տարբերակների ու առաջիկա համատեղ քննարկումների մասին։
---------------------------------------------------------------------
The Governor of Syunik and the UNHCR Armenia officials discuss avenues for a more coordinated and productive cooperation
On 28 June 2022, the Governor of Syunik, Robert Ghukasyan, received the UNHCR delegation of high-level officials: Almaz Burkutov, Senior Operations Officer, Andrei Arjupin, Protection Officer, and Sahakanush Yeghiazaryan, the Head of the UNHCR Field Office in Goris, which was established at the end of 2021.
The parties discussed the situation and the issues of the displaced families from NK living in the host communities in Syunik region and the UNHCR humanitarian support activities aimed at ensuring the protection and the wellbeing of the displaced families. With regard to UNHCR’s community support and capacity-building activities, it was noted that 17 community support projects were successfully accomplished in 2021 and several new projects were in the pipeline.
Thanking UNHCR for the already implemented and the ongoing projects, the Governor of Syunik expressed his readiness to continue and expand the ongoing cooperation between the Syunik territorial administration and UNHCR, highlighting the importance of continuous sharing of information and resources.
On his turn, Mr. Burkutov noted with contentment about the Syunik community’s generous approach in hosting and providing crucial assistance to the displaced families and helping them integrate in the host society. On behalf of UNHCR, he expressed his sincere thankfulness to the authorities and the entire Syunik community in that regard.
During discussions, the parties also focused on the important aspect of coordination vis-à-vis UNHCR’s and other organisations’ projects and activities being implemented or envisaged in the Syunik region. As mentioned by UNHCR, given its humanitarian mandate, the agency was providing protection activities and assistance projects enabling the displaced families to meet their priority needs. As observed, the families were currently in dire need of longer-term livelihood and development activities in order to achieve self-reliance and live a dignified life in the host community. Hence, the Syunik authorities’ cooperation with international organisations, state bodies, the civil society and community-based NGOs, and donors was deemed ultimately important in order for the displaced families’ smooth enrolment in the various actors’ ongoing and future integration and development projects.
Considering the role and the scope of responsibility of the territorial administration, the UNHCR officials suggested that the Syunik Governor’s office assume coordination of the humanitarian and development projects implemented by UNHCR and other organisations in the Syunik region.
The parties also brainstormed on more effective ways of cooperation and agreed on further topics for discussion in the near future.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17