Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

30.06.2022

 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ինչպես նաև վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։

Պատվիրակության Սյունիք այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ մարզում տիրող իրավիճակին, հանդիպել պաշտոնյաների ու ՀԿ-ների հետ, ինչպես նաև Շվեդիայի և ՄԱԶԾ-ի կողմից աջակցություն ստացող ծրագրերի շահառուներին:

Դեսպանը նշեց՝ տեղյակ են, որ 2020-ի պատերազմից հետո մարտահրավերներով լի ժամանակաշրջան է Սյունիքի համար, ուստի այստեղ են՝ քննարկելու և հասկանալու, թե ինչ կարող է շվեդական կողմը ՄԱԶԾ-ի ու մյուս գործընկերների հետ միասին անել մարզի համար։ Հատկապես շեշտվեց, որ հանդիպմանը ներկա բոլոր կառույցները «Թիմ Եվրոպա» նախաձեռնության անդամ են, որն էլ աջակցություն է նախատեսում Սյունիքում իրականացվելիք ծրագրերին։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունեց դիվանագետի ու մյուս ներկաների այցը Սյունիք և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին՝ ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական, անվտանգային, ենթակառուցվածքների ու մյուս ոլոտներում տիրող կացությունը՝ ուշադրություն հրավիրելով առաջնահերթ խնդիրների վրա։

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները ներկայացրին առաջիկայում Սյունիքում իրենց կողմից իրականացվելիք ծրագրերը՝ այդ համատեքստում քննարկելով մարզային իշխանության հետ համագործակցության ուղիները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02