Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՋԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԿԻՆ ՎԵՏԵՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
04.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 3-ին մասնակցել է Քաջարանի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադեւոսյանի ծննդյան 100-ամյակը տոնելու միջոցառմանը, որը կազմակերպել էր Քաջարանի համայնքապետարանը։
Մարզպետը շնորհավորել է մեկդարյա կյանքի պատմություն ունեցող Արշալույս տատին՝ շնորհակալություն հայտնելով վաստակի համար ու քաջառողջություն մաղթելով նրան։
«Բավականին բարդ է նույնիսկ պատկերացնել, որ մեկ մարդու մտքում կուտակված է մեկդարյա պատմություն՝ հաշվի առնելով նաեւ այն, թե ինչեր է տեսել Արշալույս տատն ու ինչ փորձություններ անցել։
Այսօր երախտագիտությունս եմ հայտնում նրան, որ ինքը ողջ ու առողջ է եւ ապրում է Սյունիքի մարզում։ Շնորհակալ եմ նաեւ Արշալույս տատի բոլոր հարազատներին, որովհետեւ նաեւ ձեր սիրո, հարգանքի ու հոգատարության շնորհիվ է, որ այսօր նշում ենք նրա 100-ամյակը», - իր խոսքում նշել է Ռոբերտ Ղուկասյանը։