Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
04.07.2022
Հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:
Համաժողովին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։