Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

06.07.2022

Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հասարակական գործիչ (ծնունդով կապանցի) Մհեր Հովհաննիսյանին։

Պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է հիմնադրամի ստեղծման շարժառիթները, մարդասիրական ծրագրերի ուղղությունները, մինչ այժմ իրականացված և ընթացիկ ծրագրերը Սյունիքի սահմանամերձ համայնքներում։

Մարզպետը շնորհակալություն  է հայտնել հիմնադրամի գործունեության համար ու համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն հայտնել։  

Նշենք, որ անցած շաբաթ հիմնադրամի՝ «Սահմանի աշակերտի կողքին» և «Գիրքը սահմանին» ծրագրերի շրջանակում Գորիսի տարածաշրջանի 8 գյուղերի տարրական դասարանների 275 աշակերտ դպրոցական պայուսակներ ստացան՝ լի երկու տասնյակից ավելի անուն գրենական պիտույքներով։ Իսկ դպրոցների գրադարաններից յուրաքանչյուրը ստացավ 83 անուն նոր գեղարվեստական, պատմական գրքեր։

Անցած տարի նույն ծրագրերի շրջանակում աջակցություն էին ստացել Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի դպրոցական գրադարաններն ու աշակերտները։ Հիմնադրամի աջակցությամբ նորոգվել ու կահավորվել է Կապանի թիվ 13 դպրոցի գրադարանը։

Հիմնադրամը նաև կրթական, երիտասարդական զարգացման, առողջապահական, գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17