Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրդեհ ծագելու կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում՝ անմիջապես զանգահարել 1-01 կամ 911 փրկարար ծառայություն

13.07.2022

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն. եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ հանրապետությունում ավելանում է հրդեհների առաջացման վտանգը։

Հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես պատրաստ են և հագեցած՝ իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:

Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում, հատուկ ուշադրություն դարձնել և կարևորել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:

Կոչ ենք անում բնակչությանը՝

-լինել առավել զգոն,

-պահպանել հրդեհային անվտանգության կանոնները,

այգիներում, պուրակներում և անտառամերձ տարածքներում

-բացառել տարածքների մաքրման նպատակով հրդեհների կիրառումը,

-մշտապես պատրաստ վիճակում և ձեռքի տակ ունենալ պարզագույն հակահրդեհային միջոցներ:

-Հրդեհ ծագելու կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես զանգահարել 1-01 կամ 911 փրկարար ծառայություն:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17