Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

14.07.2022

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները հանդիպել են Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին ու պալատի ներկայացուցիչներին։

Սյունիքի չորս ԲԿ-ներ ու ԱԱՊ 9 կենտրոններ անդամակցում են  Ազգային բժշկական պալատին եւ օգտվում նրա ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման), նաեւ այլ կրթական ծրագրերից։

Պալատի նախագահը ներկաներին տեղեկատվություն փոխանցեց իրենց կողմից իրականացված ու առաջարկվող ծրագրերի մասին, ինչպես նաեւ պատասխանեց բուժաշխատողների հավաստագրմանը վերաբերող մի շարք հարցերի։

Նարե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց պալատին՝ մարզի բուժաշխատողների համար իրականացված ծրագրերի ու կրթական հնարավորությունների համար՝ պատրաստակամություն հայտնելով մարզպետարանի կողմից շարունակել համագործակցությունը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17