Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
15.07.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի նպատակը այս պահին իրականացվող ու ընթացիկ տարում մեկնարկող՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն էր․ մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, Քաղաքաշինության, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է հաշվետվություն դեռևս անցած տարիներից անավարտ ու ընթացող ծրագրերի մասին, ինչպես նաև այս տարի մարզի համայնքապետարանների ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի հայտերն ու կառավարության կողմից դրանց հաստատման գործընթացը։
Մարզպետը հանձնարարականներ է տվել նախկին ծրագրերում արձանագրված թերացումների վերացման, իրականացվող շինաշխատանքների՝ մարզպետարանի մասնագետների կողմից պարբերական մշտադիտարկման ու վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու վերաբերյալ։