Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՍԻՍԻԱՆ

17.07.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գալիք շաբաթ աշխատանքային այց կկատարի Սիսիան համայնք։

Երեքշաբթի՝ հուլիսի 19-ին, մարզպետը կայցելի Արցախյան պատերազմներում զոհված սիսիանցիների պանթեոն ու կհանդիպի զոհված ազատամարտիկների հարազատներին։

Այնուհետեւ, տվյալ ու հաջորդ օրերին նախատեսված է Ռոբերտ Ղուկասյանի այցը Սիսիան համայնքի բոլոր բնակավայրեր։

Շրջայցերից հետո մարզի ղեկավարը Սիսիան քաղաքում հանդիպում կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքապետարանի աշխատակիցների հետ, ինչպես նաեւ կկատարի քաղաքացիների ընդունելություն, որի օրվա ու ժամի մասին մարզպետարանը նախապես հայտարարություն կհրապարակի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46