Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
18.07.2022
Հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 23 քաղաքացի․ դրամական օգնության համար դիմել է վեց, աշխատանքի տեղավորման՝ տասը, շինարարություն կատարելու թույլտվության, տանիքի վերանորոգման, որդու դեմ հարուցված քրեական գործի համար միջնորդության, կորցրած հողամասի և գյուղտեխնիկայի համար փոխհատուցման, մարզի հաշմանդամների թենիսի մրցումների կազմակերպմանն աջակցելու, երեխաների ժամանցի կազմակերպման, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս խնդիրների վերաբերյալ դիմումները: