Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
25.07.2022
Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանին (նշանակվել է 2022թ․ հուլիսի 19-ի՝ Սյունիքի մարզպետի N 273-Ա որոշմամբ):
Շնորհավորելով պարոն Ասատրյանին՝ մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց նրան նոր աշխատանքում՝ շեշտելով, որ Կապան ԲԿ-ն մարզի առողջապահական համակարգում ամենախոշոր ու կարևոր հանգույցն է։
Նշելով, որ մասնագիտական որակներից բացի, աշխատանքը գնահատելիս, իր համար՝ որպես մարզպետ, ամենակարևորը մարդու ազնվությունն է, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, - «Վստահ եմ, որ անձնակազմը կօգնի, որ կարողանաք հնարավորինս արագ բժշկական կենտրոնը կառավարել ինչպես մի մեծ ընտանիք ու այն հասցնել նոր մակարդակի»։
Ներկաներին խոսք ուղղեցին նաև Ասատուր Ասատրյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը։