Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ

26.07.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի ամենամսյա հանդիպմանը, որն անցկացվեց Գորիսում։

ՄԱԿ-ի պաշտոնյաների այցի նպատակն էր հանդիպել շահառուներին և գործընկերներին, այդ թվում՝ Սյունիքի մարզպետին, գործարար շրջանակներին, կանանց և երիտասարդական խմբերին, ծանոթանալ տեղական զարգացման առաջնահերթություններին և մարտահրավերներին ու ներկայացնել ՄԱԿ-ի ծրագրերի և 2021 թվականին գրանցած հիմնական ձեռքբերումները:

Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին՝ Սյունիքի մարզին ցուցաբերած հսկայական աջակցության և նվիրվածության համար: Մարզպետն ընդգծեց նման տեսակի համակարգող բնույթի հանդիպումների ավելի հաճախակի անցկացման կարևորությունը և այլ համայնքների ու մարզերի համար այս մոդելի կրկնօրինակման անհրաժեշտությունը: Նա նաև շեշտեց բոլոր գործընկերների կողմից համայնքների կարիքների մասին տեղեկանալու և իրենց ծրագրերը դրանց համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին:

ՌՂուկասյանը նշեց նաև գյուղատնտեսության մեջ ներդրումների հրատապ անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը, անվտանգությունը և ջրի կառավարումը։

Աղբյուրը՝ UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17