Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

01.08.2022

 

 

Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացավ մարզի խորհրդի նիստը, որը վարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը խոսեց 2022թ. սեպտեմբերի 25-ին մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքի ավագանու ընտրությունների մասին՝ անդրադառնալով կազմակերպական մի շարք հարցերի։

Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Դավթյանը ներկայացրեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքն ու ներկա ցուցանիշները։ Նշվեց, որ մարզի համայնքների՝ 2022-ի համար նախատեսված 2,9 մլրդ դրամ սեփական եկամուտներից առաջին կիսամյակում նախատեսված էր հավաքել 1,4 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 1,3 մլրդ դրամ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24 տոկոս է։

Համայնքների ղեկավարները նշեցին, որ հուլիսից ուժի մեջ մտած անկանխիկ գործարքների պահանջը խնդիր է ստեղծել գյուղաբնակ հարկատուների համար, քանի որ գյուղերում էլեկտրոնային վճարումերի հնարավորություններ չկան ․․․

Մարզպետի, մարզպետարանի մասնագետների ու համայնքների ղեկավարների միջև առավել լայն ու մանրամասն քննարկում ծավալվեց կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին։

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանն ու զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Կարախանյանը ներկայացրին մարզպետարանի աշխատանքային խմբերի կողմից նախկին տարիներին իրականացված ու ընթացիկ ծրագրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու արձանագրված թերությունները։

Խոսվեց նաև 2022-ին համայնքների կողմից ներկայացված ծրագրային հայտերի հաստատման ընթացքի, այդ գործընթացում ի հայտ եկող խնդիրների մասին։

Համայնքների համար այս ոլորտում առկա ամենամեծ, մտահոգիչ ու աշխատանքների իրականացմանը խանգարող հանգամանքը մրցույթները շահած անբարեխիղճ ու անպատասխանատու կապալառուներն են, որոնց պատճառով կան ուշացած, անավարտ, թերություններով կամ այդպես էլ չմեկնարկած սուբվենցիոն ծրագրեր․․․

Նիստի օրակարգի վերջին կետով մարզում հացահատիկային և կերային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի, արդյունքների ու ծագած խնդիրների մասին զեկուցեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Է. Բունիաթյանը։

Ռոբերտ Ղուկասյանը քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հանձնարարականներ տվեց, իսկ նիստի ընթացքում համայնքների ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները քննության կառնվեն մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից։

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17